Ժոան Լապորտան՝ «Բարսելոնայի» նախագահ (Տեսանյութ)
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահի ընտրություններում հաղթել է Ժոան Լապորտան:
58-ամյա իսպանացին ստացել է 54.28 տոկոս ձայն: Մյուս թեկնածուներից Վիկտոր Ֆոնտը հավաքել է 29,99 տոկոս ձայն, իսկ Անտոնի Ֆրեյշան՝ 8,58 տոկոս, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆոնտը և Ֆրեյշան նորընտիր նախագահին արդեն շնորհավորել են հաղթանակի կապակցությամբ:
Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է նաև 2003-2010 թվականներին: Նրա օրոք կատալոնական ակումբը դարձել է Իսպանիայի քառակի չեմպիոն, հաղթել երկրի գավաթի խաղարկությունում, 3 անգամ նվաճել Սուպերգավաթը, 2 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում ու դարձել ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր և աշխարհի ակումբային չեմպիոն:
«Բարսելոնայի» նախագահի պաշտոնը թափուր էր դարձել Խոսեպ Մարիա Բարտոմեուն հրաժարականից հետո: Բարտոմեուն կատալոնական ակումբը ղեկավարում էր 2014 թվականից:
Գրառումը՝ այստեղ:
Տեսանյութը՝ այս հղումով: