«Ինձ ստիպեց արտասվել». Մեգան Մարքլը պատմել է Քեյթ Միդլթոնի հետ տարաձայնության մասին
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել՝ նշելով, որ նախքան արքայազն Հարիի հետ ամուսնանալը Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իրեն ստիպել է արտասվել, գրում է Daily Mail-ը։
«Երբ ես միացա այս ընտանիքին, դա վերջին անգամն էր, երբ տեսա իմ անձնագիրը, վարորդական իրավունքը, բանալիները․ ամեն ինչ գլխիվայր շուռ էր եկել»,- ասել է նա։
Մեգան Մարքլի խոսքով՝ «համաձայնելով Լոս Անջելես տեղափոխվել, արքայազն Հարին փրկել է իր կյանքը»։
Մեգան Մարքլը նաև պատմել է, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն իր հարսանիքի ծաղինկներ շաղ տվող հարսնաքույրների զգեստների վերաբերյալ տարաձայնության պատճառով իրեն ստիպել է արտասվել։
Սասեքսի դքսուհին նաև պատմել է հղիության ընթացքում ինքնասպանության մտքերի և այն մասին, որ թագավորական ընտանիքում որդու մաշկի գույնի վերաբերյալ մտավախություններ են ունեցել։
«Ես պարզապես չէի ցանկանում այլևս ապրել։ Եվ դա շատ հստակ, իրական, երկյուղալի և կպչուն միտք էր։ Հիշում եմ՝ ինչպես նա (ամուսինը՝ արքայազն Հարին) գրկեց ինձ։ Ես ասացի, որ օգնության կարիք ունեմ։ Ասացի, որ երբեք նման զգացողություն չեմ ունեցել»,- ասել է Սասեքսի դքսուհին՝ հավելելով, որ Բուkինգհեմյան պալատից օգնություն է խնդրել, սակայն իր խնդրանքն անտեսվել է։
Հաղորդավարուհու այն հարցին, թե ինչու ի տարբերության թագավորական ընտանիքի մյուս երեխաների՝ նրանց որդին՝ Արչին, արքայազնի տիտղոս չի ստացել, Սասեքսի դքուհին պատասանել է, որ ի սկզբանե թագավորական ընտանիքում մտավախություն են ունեցել, որ որդին կարող է «չափազանց թուխ մաշկ լունենալ»։