Ջենիֆեր Լոպեսը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Դոմինիկյան Հանրապետությունից, որտեղ հանգիստն է վայելում փեսացուի հետ (լուսանկարներ, տեսանյութեր)
Երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը Դոմինիկյան Հանրապետություն կատարած ճանապարհորդության ընթացքում նոր լուսանկար է հրապարակել, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը։
Լուսանկարում 51-ամյա աստղը լոգարանում է՝ մազերն անսովոր կերպով «հարդարած» և կրում է ոսկեգույն մեծ ականջողեր։ Լուսանկարին կից դերասանուհին գրել է #SelfcareSunday: Նախորդ օրը աստղը տեսանյութեր էր հրապարակել, որում ցույց էր տալիս թե ինչպես է անցնում հանգիստը Դոմինիկյան Հանրապետությունում։ Տեսանյութերից մեկում Լոպեսը ցույց էր տալիս վայրը որտեղ անցկացնում է հանգիստը, իսկ մյուսում փեսացուի՝ Ալեքս Ռոդրիգեսի հետ օվկիանոսի ափին վայելում է մայրամուտը։
Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսն ու ամերիկյան ֆուտբոլի նախկին խաղացող Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են 2017 թվականին և 2020–ին պատրաստվում էին ամուսնանալ, սակայն ամուսնությունը հետաձգվել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված սահմանափակումների հետևանքով։
Հայտնի է, որ Լոպեսն ամուսնացած է եղել երեք անգամ, նա ունի երկու երեխա: