Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված Bayraktar TB2 անօդաչուները
Թուրքիայում սկսել են հավաքել Ուկրաինայի համար նախատեսված «Բայրաքթար» ՏԲ2 անօդաչուների առաջին խմբաքանակը:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝ հղում անելով ժողովրդական պատգամավոր Իգոր Կոպիտինին, հավաքման աշխատանքներն արվում են Ստամբուլի Baykar Defense ձեռնարկությունում: Պատգամավորի խոսքով՝ այսօր Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարի հետ միասին ստուգումներ են իրականացրել Ստամբուլի գործարարնում՝ վերահսկելով արտադրության ընթացքը:
Վերջինս ընդգծել է, որ թուրքական կողմը կատարում է Ուկրաինայի հետ կնքված պայմանագրի իր պարտականությունները:
«Այդ եզակի հնարավորությունը կուժեղացնի մեր երկրի պաշտպանունակությունը, ինչպես նաև կընդլայնի երկու երկրի պաշտպանական արդյունաբերության ներկայությունն արատքին շուկաներում»,- շեշտել է Կոպիտինը:
Ուկրաինան նախատեսում է Թուրքիայում 12 «Բայրաքթար» համալիրներ գնել, ինչի մասին հայտնի էր դարձել 2020 թվականի հոկտեմբերին: Համալիրներից յուրաքանչյուրն ունի 4 հետախուզական-հարվածային անօդաչուներ: