Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 337, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 175 016 է, մահվան դեպքերինը՝ 4054
Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 337 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 175 016-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3225 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Մարտի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 829 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4054-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 170 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 954, փաստացի բուժվողներինը՝ 6008 (մեկ օրում ավելացել է 159-ով): Մեկ օրում արվել է 2465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 753 705 թեստ: