ԱՄՆ-ում մեկնարկում է Ջորջ Ֆլոյդի աղմկահարույց սպանության գործով դատավարությունը. հարյուրավոր մարդիկ դատարակ դագաղով և ծաղիկներով փողոց են դուրս եկել
Հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում, որտեղ այսօր մեկնարկելու է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության համար մեղադրվող ոստիկանի դատավարությունը:
Ինչպես հայտնում է Star Tribune պարբերականը, բողոքի ակցիան մեկնարկել է Հենեպին շրջանի դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանալու են նախկին ոստիկան Դերեկ Շովինի գործով լսումները: Դատարանի շենքի շուրջը ցանպատակ և բետոնե արգելապատնեշներ են տեղադրվել:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դատական լսումների ժամանակ անվտանգության ապահովման համար իշխանություններն առնվազն 1 մլն դոլար են հատկացրել:
Ցուցարարներից ոմանք, որոնց թվում Ֆլոյդի ընկերներն են եղել, դատարկ դագաղ և ծաղիկներ են ցուցադրել փողոցներով անցնելիս:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդը մահացել է 2020 թվականի մայիսի 25-ին, երբ ոստիկանը կոշտ միջոցների է դիմել նրան ձերբակալելիս: Վերջինս ծնկով սեղմել է Ֆլոյդի պարանոցը, ինչի հետևանքով նա խեղդամահ է եղել: Նախկին ոստիկանին մեղադրանք է առաջադրվել ոչ կանխամտածված սպանության համար: