Սիրիայում խաղաղ բնակիչներով երկու ավտոբուս է պայթել ականների վրա

Սիրիայում առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել երկու ավտոբուսի ականների վրա պայթելուց հետո:
Ականները տեղադրված են եղել սիրիական Համա նահանգի Սալամիա քաղաքից դեպի արևելք ընկած գյուղական բնակավայրի ճամփեզրին:
Եվս մի քանի մարդ, որոնք տարբեր վնասվածքներ են ստացել, տեղափոխվել են հիվանդանոց: