Խոսքը Բուզովայի մասի՞ն է․ Դավան խոսել է մարդկային կեղծավորության մասին
Ռեփերը շարունակում է իր Instagram-ի Stories բաժնում տարբեր ուղերձներով երկրպագուների հետաքրքրությունը շարժել, սակայն Դավայի հետեւորդները գրեթե համոզված են, որ հաղորդագրությունները հասցեագրված են երգող հաղորդավարուհի Օլգա Բուզովային:
Ռեփեր Դավիթ Մանուկյանը նոր գաղտնի ուղերձ է հրապարակել: Նա կրկին չի նշել, թե ում են հասցեագրված սեւ ֆոնի վրա գրված մի քանի արտահայտությունները։ Բլոգերի երկրպագուները վստահ են, որ Դավան դիմում է իր նախկին սիրեցյալ Օլգա Բուզովային։
«Վաղ թե ուշ մարդիկ հանում են իրենց դիմակները։ Այդ ժամանակ էլ կարելի է տեսնել մարդու իրական դեմքը։ Լավ է, որ ես ժամանակին տեսա», - գրել է Մանուկյանը։
Այս գրությունը նա ուղեկցել է առնետի տեսքով սմայլիկով։ Սակայն նա չի մանրամասնել, թե ում նկատի ունի։
Դավիթ Մանուկյանը Բուզովայից բաժանվել է այս տարվա հունվարին՝ աստղի ծննդյան օրվանից գրեթե անմիջապես հետո։ Նրանց սիրավեպը տեւել է մոտավորապես մեկուկես տարի։