«Աթլետիկոն» ու «Ռեալը» խաղացին ոչ ոքի (տեսանյութ)
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում չեմպիոն «Ռեալը» հյուրընկալվեց առաջատար «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։
Առաջինը հաջողության հասան արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի ֆուտբոլիստները։
15-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Մարկոս Լիորենտեի փոխանցումից հետո բելգիացի Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։
Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց վերջնամասում ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեմայի գոլի շնորհիվ։
«Աթլետիկոն» 25 խաղում վաստակել է 59 միավոր եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնայից» (26 խաղ)։ «Ռեալը» (26 խաղ) երրորդն է՝ 54 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 26-րդ տուր
«Աթլետիկո» - «Ռեալ»՝ 1։1 (տեսանյութ)
Լուիս Սուարես, 15 - Քարիմ Բենզեմա, 88