Մեգան Մարքլին քննադատել են սաուդյան արքայազնից ստացած նվերը կրելու համար
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը քննադատության է ենթարկվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի կողմից Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նվիրած ականջօղեր կրելու համար, հաղորդում է Fox News-ը:
Մարքլը մի շարք պաշտոնական միջոցառումների, այդ թվում՝ 2018թ.-ի հոկտեմբերին կայացած թագավորական շրջագայության ժամանակ կազմակերպված ընթրիքին, հայտնվել է այդ ականջօղերով: Ընթրիքը տեղի է ունեցել ընդդիմադիր սաուդցի լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանությունից մի քանի շաբաթ անց: ԱՄՆ-ը Մուհամեդ բեն Սալմանին մեղադրում է ընդդիմադիր լրագրողի սպանությանը մասնակցության մեջ:
«Այդ ականջօղերը գնվել են արյունոտ փողերով, իսկ նվիրողը մարդասպան է»,- ասել է սպանության գործով փաստաբան Մայքլ Էյսները:
Ըստ Մարքլի փաստաբանների, նա չի իմացել լրագրողի սպանությանը սաուդյան արքայազնի մասնակից լինելու մասին: