Գարնանային գույներ, նուրբ շպար․ Իրինա Թովմասյանի նոր լուսանկարը
Գեղեցկուհի Իրինա Թովմասյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։
Միկրոբլոգում հրապարակված կադրում գեղեցկուհին կրում է կանաչ երանգի վերնաշապիկ։ Նրա վարսերն արձակված են, նախապատվությունը տվել է նուրբ շպարին։ Հրապարակմանը կից Իրինա Թովմասյանն անգլերեն լեզվով գրել է․ «Կյանքը շատ կարեւոր է»։
Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում գեղեցկուհին կրում էր մուգ կապույտ գույնի բլուզ, աղյուսաձեւ պրինտով կիսաշրջազգեստ եւ բլուզի երանգի երկարաճիտներ։ Իրինան կիսով չափ հավաքել էր մազերը, նախապատվությունը տվել նուրբ շպարին։ Կերպարն ամբողջացնում էին վզնոցները։ Հրապարակմանը կից երեք դուստրերի մայրիկն անգլերեն լեզվով գրել էր․ «Ժպիտն անվճար թերապիա է»։