Շվարց․ Շատ գոհ եմ Զախարյանի խաղից
Մոսկվայի «Դինամոյի» 42-ամյա գերմանացի գլխավոր մարզիչ Սանդրո Շվարցը Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Տամբովի» նկատմամբ 2։0 հաշվով տնային հաղթանակից հետո գովել է թիմի 17-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արտյոմ Զախարյանին, որը գոլային փոխանցում է կատարել այդ խաղում։
«Վերահսկում էինք խաղի ընթացքը, գոհ ենք արդյունքից, արժանի հաղթանակ տարանք։ Այսօր շատ գոհ եմ Զախարյանի խաղից։ Նա շատ արդյունավետ գործեց, որի վկայությունը գոլային փոխանցումն է»,- Շվարցի խոսքը մեջբերում է Sport-express-ը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի առաջնության նախորդ տուրում «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով հաղթել էր «Ախմատին»։ Արսեն Զախարյանն առաջին անգամ հանդես էր եկել թիմի մեկնարկային կազմում եւ առաջին գոլը խփել Ռուսաստանի առաջնությունում՝ Ալեքսանդր Կորորինից հետո դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն աչքի է ընկնում ռուսական Պրեմիեր լիգայում։