Թուրքիայում սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչուների հավաքումը
Թուրքիայում արդեն սկսել են Ուկրաինայի համար Bayraktar TB2 անօդաչու թռչող համալիրների խմբաքանակի հավաքումը, որը տեղի է ունենում Ստամբուլում գտնվող Baykar Defense ավիաշինական ընկերությունում: Այս մասին Facebook-ում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Կոպիտինը:
«Այսօր պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Միրոնյուկի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Ալեքսեյ Նեիժպապոյի հետ ստուգել ենք Ստամբուլի Baykar Defense-ում TB2 անօդաչու թռչող սարքերի արտադրության ընթացքը»,- գրել է ժողպատգամավորը սոցցանցում:
«Այս եզակի հնարավորությունը կամրապնդի մեր պետության պաշտպանունակությունը, և, որը նույնպես պակաս կարևոր չէ, կընդլայնի երկու երկրների պաշտպանական արդյունաբերության համալիրի ներկայությունը արտաքին շուկաներում»,- հավելել է Կոպիտինը: