Տասը տարով երիտասարդացել է․ Պոլինա Գագարինան փոխել է իմիջը
33-ամյա արտիստուհին, որին հանդիսատեսը սովոր էր տեսնել ֆիրմային կառեով, որոշել է փոփոխություններ կատարել իր արտաքին տեսքի մեջ։ Պոլինա Գագարինան երկարացրել է մազերը եւ երկրպագուների հետ կիսվել փոխակերպման արդյունքով:
Երգչուհին սելֆի է արել տնային պայմաններում։ Նա ներկայացել է սպորտային կոստյումով եւ առանց դիմահարդարման։
«Ի՞նչ կասեք։ Ի՞մն է, թե կարճ ավելի լավ է», - աստղը դիմել է երկրպագուներին։
Երկրպագուների կարծիքները բաժանվել են։ «Վերադարձեք կարճ մազերը», «Կառեն ձեր հմայքի մի մասն է», - գրել են որոշ բաժանորդներ։ «Երիտասարդ աղջիկ, միանգամից մինուս տասը տարի», «երկար վարսերով պարզապես շքեղ եք», - գրել են մյուսները: