Վոլգոգրադում տղամարդը փորձել է կազմակերպել զանգվածային դանակահարություն՝ հարձակվելով անցորդների վրա
Այսօր՝ մարտի 7-ին, Վոլգոգրադի Տրակտորոզավոդսկի շրջանում տղամարդը փորձել է կազմակերպել զանգվածային դանակահարություն՝ հարձակվելով անցորդների վրա դանակով եւ պտուտակահանով, հաղորդում է V1.ru-ն:
Վոլգոգրադի բնակչին բռնած ականատեսների հաղորդմամբ՝ տղամարդը վազում էր փողոցով՝ ամբողջովին արյան մեջ եւ միայն վարտիք ու սպորտային շապիկ հագած: Ծանր վիրավորում է ստացել մեկ կին:
«Ես ապրում եմ Վոլժսկի Ֆլոտիլիայի 21 հասցեում: Այսօր՝ առավոտյան 7-ի շրջանում, գնում էի աշխատանքի: Դուրս էի եկել շենքից, երբ տեսա, որ իմ ուղղությամբ տղամարդ է վազում՝ հագին միայն վարտիք եւ սպորտային շապիկ, ամբոջովին արյան մեջ: Նրա մի ձեռքում մեծ պտուտակահան էր, մյուսում՝ դանակ: Եւ վազում էր ինձ վրա: Ես ապշել էի, չգիտեի՝ ինչ անել: Իսկ նրա հետեւից վազում էր երիտասարդ ոստիկանը: Իսկ մեր շենքի հարեւանությամբ մթերային խանութ է, որտեղի կամ անվտանգության աշխատակիցը, կամ բանվորն էր վազում: Ոստիկանն ինձ ասում էր՝ «Հեռացի՛ր»: Ես հասցրի կողք փախնել, իսկ աշխատակիցը մեքենայի վրայով թռավ: Իսկ այդ աննորմալը սկսեց մեզ վրա հարձակվել»,-պատմել է դեպքի ականատեսը:
Ինչ-որ պահի խանութի աշխատակիցը հանեց տրավմատիկ ատրճանակն ու սկսեց կրակել տղամարդու ուղղությամբ:
Տեղի բնակիչներից մեկը բռնեց գետնին ընկած խողովակն ու հարվածեց դանակն ու պտուտակահանը բռնած տղամարդուն: Ավելի ուշ ժամանեցին ուրիշ ոստիկաններ եւ բժիշկներ: Հարձակում գործած տղամարդը բերման ենթարկվեց:
Ավելի ուշ ոստիկանությունում աղբյուրների հաղորդմամբ՝ հարձակման հետեւանքով տուժած կինը ողջ է: