Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը կոպտել է երկրպագուին՝ ի պատասխան նրա բարի խոսքերի
Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 31-ամյա կինը կրկին համացանցի օգտատերերին ցնցել է անհիմն կոպտությամբ եւ անտեղի ագրեսիայով: Տատյանա Բրուխունովան «հարձակվել է» Instagram սոցիալական ցանցի իր պաշտոնական էջի հետեւորդներից մեկի վրա, որը միանգամայն բարի ձեւով է արտահայտվել: Եվգենի Վահանովիչի սիրեցյալը խիստ կոպիտ է պատասխանել երկրպագուին, ինչով առաջացրել է շատերի վրդովմունքը։
Մարտի 6-ին Բրուխունովան այցելել է գեղարվեստի թանգարան։ Պետրոսյանի սիրելին լուսանկար է հրապարակել մշակութային հաստատությունից, որում ներկայացել է casual ոճով: Ոմանք կարծում են, որ նրան նման կերպար բոլորովին չի սազում։ «Ես կարծում եմ՝ դուք կարող եք լինել շատ ավելի հետաքրքիր։ Սա ինչ-որ տնային կամ ամառանոցային հագուստ է։ Սա ձերը չէ», - կարծիք է հայտնել բաժանորդներից մեկը։
Ի պատասխան՝ Բրուխունովան կոպիտ պատասխանել է․ «Ինչպես ինձ զզվեցրել «բազմոցային ոճաբանները»։ Խնդրում եմ ձեր կարծիքը պահել ձեր մեջ, մինչեւ ձեզ չհարցնեն։ Այդպես դուք գոնե դաստիարակված մարդու տպավորություն կթողնեք», - կտրուկ պատասխանել է Տատյանան։ Այլ օգտատերեր նրան աջակցել են ՝ համարելով, որ ոճին վերաբերող նման խորհուրդներ տալը իսկապես տեղին չէ։
Հավելենք, որ Տատյանա Բրուխունովան առաջին անգամը չէ, որ վիճում է իր բաժանորդների հետ։ Ավելի հաճախ դա անում է, թերեւս, միայն հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան: