«Էքստրասենսների պայքարը» հաղորդման նախկին հաղորդավարը պատմել է մահացու հիվանդության մասին
Իլյուզիոնիստ, «Էքստրասենսների պայքարը» շոուի նախկին հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը հայտարարել է, որ իր մոտ առկա է ավշային համակարգի քաղցկեղ։
«Ես լիմֆոմա ունեմ։ Գրված է առաջին/երկրորդ փուլ։ Բժիշկն ասել է, որ մեծ հավանականություն կա, որ դա չի բուժվի», — խոստովանել է նա Star Hit-ին։
Սաֆրոնովը բուժում է ստանում պետական անվճար կլինիկայում: «Ինչ տարբերություն, թե որտեղ են ներարկելու նույն դեղերը։ Ճիշտ չեմ համարում միլիոններ վճարել։ Ես գլխիս վրա թագ չունեմ», - ասել է իլյուզիոնիստը։
Սաֆրոնովը նաեւ հիշել է, որ սկզբում դժվար է հաղթահարել քիմիաթերապիայի հետեւանքները: Նրա խոսքով՝ կաթիլներից հետո նրա մոտ եղել է սրտխառնոց, գլխապտույտ եւ դժվարացել է ոտքի վրա կանգնել։ Այս վիճակն ընկղմում է դեպրեսիայի մեջ եւ թվում է, որ ամեն ինչ վատ է եւ ոչինչ չի ստացվի, հավելել է հաղորդավարը: