«Աթլետիկո» - «Ռեալ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում «Աթլետիկոն» կընդունի երրորդ տեղում ընթացող «Ռեալին»։
Բուքմեյքերները չնչին առավելություն են տալիս «Աթլետիկոյին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 2․60 գործակցով։ Արքայական ակումբի հաղթանակը ստացել է 2․80, ոչ ոքին՝ 3․20 գործակիցը։
«Աթլետիկո» - «Ռեալ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։15-ին։
«Աթլետիկոն» 24 խաղում վաստակել է 58 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը 25 խաղից հետո ունի 53 միավոր եւ երրորդն է։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Իսպանիայի առաջնության առաջին շրջանում։ Դեկտեմբերին տեղի ունեցած խաղում «Ռեալը» տանը հաղթել է 2։0 հաշվով։