Թրամփի փաստաբանները խնդրել են Հանրապետական կուսակցությանը դադարել օգտագործել նրա անունը միջոցների հավաքագրման համար
Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբաններն ուրբաթ նամակ են ուղարկել՝ խնդրելով դադարել օգտագործել նրա անունն ու նախկին նախագահին չասոցացնել միջոցների հավաքագրման կոչերում, շաբաթ ասել է Թրամփի խորհրդականը, հաղորդում է NBC News-ը:
Նամակներն ուղարկվել են Հանրապետական ազգային հանձնաժողով, Կոնգրեսի Ազգային հանրապետական հանձնաժողով եւ Սենատի Ազգային հանրապետական հանձնաժողով՝ մարմին, որը պատասխանատու է միջոցների հավաքագրման եւ հաղորդագրությունների կազմման համար, ինչպես նաեւ հաջորդիվ միջնաժամկետ ընտրությունների անցկացման համար:
Այն պահից, երբ Թրամփը լքել է իր պաշտոնը, հանձնաժողովները բազմիցս հղում են արել նրա՝ նվիրատվությունների խնդրանքով նամակներին՝ հույս ունենալով օգտագործել նախագահի սիրված լինելու հանգամանքը: