«Յուրաքանչյուր մարդու աչքեր պատմում են իրենց սեփական պատմությունը». նկարչուհին համավարակի ընթացքում ավելի քան 150 բուժաշխատողների դիմանկարներ է պատկերել (լուսանկարներ)
Ամերիկաբնակ նկարչուհի Ջայաշրի Կրիշնանը ներկայացրել է վերջին մի տարում ստեղծած դիմանկարների շարքը, որում պատկերել է կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում գտնվող անձանց:
Ինչպես հայտնում է CNN-ը, շարքում տեղ են գտել ավելի քան 150 մարդկանց դիմանկարներ, որոնցում ամենամեծ ուշադրությունը նկարչուհին դարձրել է աչքերի հատվածին:
«Յուրքանչյուր մարդու աչքերը, որոնք նկարել եմ այս ընթացքում, պատմում են իրենց սեփական պատմությունը: Իմ նպատակը պարզապես զգացմունքները պատկերելն է»,- ներկայացնում է Կրիշնանը:
Եթե նա մեկ նկար պատկերելու համար երկու ժամ է անցկացնում, ապա դրա կեսը տրամադրում է աչքերի պատկերմանը, ինչը գեղարվեստական ընտրություն չէ: Նկարչուհին պարզապես հաճախ միայն իր բնորդների աչքերն է տեսնում:
Նրա խոսքով՝ դրա պայմանավորված է նրանով, որ համավարակի ժամանակահատվածում իր բնորդները բժիշկները, բուժքույրերն ու «Քովիդ-19»-ի հետ անմիջական առնչություն ունեցող անձինք են եղել, և նրանց դեմքերը ծածկված են դիմակով:
Յուրօրինակ շարքը Կրիշնանը սկսել է 2020 թվականի մարտին, երբ լրացել էր իր 50-ամյակը: Իսկզբանե նա պատկերել էր իր երկու բարեկամներին, որոնք 13-ժամյա հերթափոխով և շաբաթը 7 օր ռեժիմով աշխատում էին Միչիգանի հիվանդանոցում: Այնուհետև ծնվեց յուրատեսակ շարք պատկերելու միտքը: