Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին բախվել են «Nissan»-ը և «BMW X3»-ը. ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, վարորդները՝ հոսպիտալացվել. Shamshyan.com
Մարտի 1-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, հայտնում է Shamshyan.com-ը:
Այդ օրը՝ ժամը 14:30-ի սահմաններում, Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են Զովունի գյուղի բնակիչ, 28-ամյա Արթուր Ավագյանի վարած Nissan մակնիշի և Աշտարակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Սարգիս Գրիգորյանի վարած BMW X3 մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, իսկ 2 վարորդներն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհի մերկասառույցն է եղել:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: