Ջոն Քերին Լոնդոն, Բրյուսել և Փարիզ կայցելի՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարելու հարցով սպասվող համաժողովի կազմակերպչական խնդիրները քննարկելու համար
Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին մարտի 8-10-ը կմեկնի Լոնդոն, Բրյուսել և Փարիզ՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի՝ Վաշինգտոնում կայանալիք համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր, հաղորդում է ТАСС-ը:
Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ սպասվող համաժողովում նախատեսվում է քննարկել շրջակա միջավայր վնասակար արտանետումների կանխելուն ուղղված քայլերի համադրման խնդիրը:
ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենը որոշում ստորագրեց ԱՄՆ-ը Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրին կրկին միանալու մասին: ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս էր բերել նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը: