Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ընդգծելով, որ Զինված ուժերում ակտիվ անցուդարձ է։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Զինված ուժերի գլխավոր շտաբի լրահոսն եմ աչքի անցկացնում։
Ռազմական նոր իրողությունների պայմաններում զորակոչ, մարտական հերթապահության նախապատրաստում և հերթափոխ, ուսումնական գործընթաց։ Մի խոսքով, ակտիվ անցուդարձ։
Հետպատերազմական փուլում, յուրաքանչյուր ուղղությամբ երկար վերլուծելու հարցեր կան՝ վերևում թվարկածս թեմաները միայն հերիք են առանձին ուսումնասիրությունների առարկա դարձնելու, քննարկելու, բանավիճելու և փոփոխություններ առաջարկելու համար։
Սակայն երկրի վիճակը, օրակարգ փոխելու առաջնահերթությունը մեզ անընդհատ ստիպում է այդ փոփոխությունները դիտարկել մեկ հարցի կոնտեքստում՝ վարչապետի և նրա քաղաքական թիմի հեռացման։
Հասել ենք մի հանգրվանի, որտեղ ոլորտային բարեփոխումները, զարգացումը, կյանքի բնականոն ընթացքը մեկ հրամայական ունեն՝ իշխանության անհապաղ հեռացում և համապատասխան իրավական ընթացակարգեր»։