Բայդենը համաձայն է թարմացնել երկրից դուրս հարվածներ հասցնելու քաղաքականությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել արտերկրում ռազմական ուժ կիրառելու քաղաքականության արդիականացման անհրաժեշտությանը, ինչը պետության ղեկավարին լայն լիազորություններ է տալիս: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«(Բայդենը) համաձայն է, որ ռազմական ուժ կիրառելու իրավասությունը գործում է արդեն 20 տարի, և ժամանակն է այն արդիականացնելու», – ասել է Փսակին:
Ըստ Սպիտակ տան խոսնակի՝ Բայդենը «բաց է խոսելու այն մասին, թե ինչպես պետք է լինեն այս ոլորտում Ամերիկայի նախագահի լիազորությունների մասշտաբներն ու շրջանակները»: Փսակին նշեց, որ նման քննարկումներն արդեն ընթացքի մեջ են, բայց հիմնականում մասնավոր ձևաչափով: