Արսենալը մրցաշրջանում երկրորդ անգամ միավորներ կորցրեց Բարնլիի հետ խաղում
Բարնլիում կայացել է ԱՊԼ-Ի 27-րդ տուրի խաղը «Բարնլիի» և «Արսենալի» միջև: Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով:
Հյուրերը բացել են հաշիվն արդեն 6-րդ րոպեին. Պյեր-Էմերիկ Օբամեյանգն է դարձել գոլի հեղինակ ու առաջ մղել լոնդոնցիներին: Տանտերերը 39-րդ րոպեին են հավասարեցրել հաշիվը. «զինագործների» կիսապաշտպան Գրանիտ Ջական, գտնվելով սեփական տուգանայինում, անհաջող հեռացրել է գնդակը ու այն, դիպչելով «Բարնլիի» հարձակվող Քրիս Վուդի ազդրին, հայտնվել է դարպասում:
Լոնդոնի «Արսենալը» 27 խաղից հետո 38 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
Առաջին շրջանի խաղում, որը կայացել է 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «Արսենալը» տանը պարտվել էր «Բարնլիին» 0-1 հաշվով: