Հայտնաբերվել է իմունոդեֆիցիտային վիրուս․ Դիմա Բիլանը խոստովանել է
Մոսկվայում կայացել է Ֆիլիպ Կիրկորովի շքեղ երեկոն մոլդովացի երգչուհի Նատալյա Գորդիենկոյի «Sugar» երգի շնորհանդեսի կապակցությամբ: Ռուսական ողջ շոու-բիզնեսը հավաքվել է, որպեսզի հաջողություն մաղթի արտիստուհուն, որին Կիրկորովն ուղեկցելու է «Եվրատեսիլ»:
Նման միջոցառում չէր կարող անցկացվել առանց եվրոպական երգի մրցույթի հաղթող Դիմա Բիլանի մասնակցության։ Երգիչը երեկոյի ժամանակ փայլել է վարդագույն կոստյումով, որն ավելի է ընդգծել նրա կազմվածքը։ «Անհավանական ձեւով նիհարել է», - նախանձով շշնջացել են երեկույթի հյուրերը։
Ինչպես գրում է «НеМалахов» Telegram ալիքը, Բիլանն այնքան է անկեղծացել, որ պատահաբար խոստովանություն է արել։ Նրա կատվի մոտ մահացու վիրուս է հայտնաբերվել։
«Իմ կատվի մոտ իմունոդեֆիցիտային վիրուս է հայտնաբերվել», - պարզապես ասել է երգիչը՝ չհստակեցնելով, թե հատկապես որ կենդանու մասին է խոսքը։
Ոչ այնքան վաղուց Բիլանն իր «Instagram»-ում պատմել է, որ մահից փրկել է անօթեւան կատվին: Դիման նոր ընտանի կենդանուն Սողոմոն է անվանել։
Նշենք, որ տարեցտարի կատուների իմունային անբավարարության վիրուսը ավելի արագ է տարածվում։ Ծանր հիվանդություն ազդում է կենդանու իմունային եւ նյարդային համակարգի վրա։ Առաջին անգամ վիրուսը Հյուսիսային Կալիֆորնիայում հայտնաբերվել է 1987 թվականին։ Այն փոխանցվում է սեռական ճանապարհով եւ քերծվածքներից, մարդու առողջության համար վարակված ընտանի կենդանին սպառնալիք չէ: