Ֆուտբոլիստը 5 տարով որակազրկվել է մրցավարին հարվածելու համար
Ֆուտբոլի Գվատեմալայի երրորդ լիգայում հանդես եկող «Սան Լորենսո Ջոգո Ֆուտ» ակումբի խաղացող Էրիկ Էնտոնի Գարսիան որակազրկվել է 5 տարով, հայտնում է ESPN-ը:
Ֆուտբոլիստը պատժվել է «Տիբուրենեսի» դեմ հանդիպման ժամանակ գլխավոր մրցավարի դեմքին հարվածելու համար: Նա կվճարի նաև 109 եվրո տուգանք:
Այդ հանդիպման 72-րդ րոպեին մրցավարը կարմիր քարտ էր ցուցադրել Գարսիային, որը դժվարությամբ հարձակվել էր նրա վրա ու հարվածել դեմքին: Ստադիոնում գտնվող երկրպագուներից մեկը տեսաձայնագրել էր միջադեպը: