Նիկոլաս Քեյջը ամուսնացել է հինգերորդ անգամ. սիրելին փոքր է նրանից 30 տարով
Ամերիկացի 56-ամյա դերասան Նիկոլաս Քեյջն ամուսնացել է 26-ամյա Ռիկո Շիբատայի հետ, որը 4 տարով փոքր է իր ավագ որդուց: Այս մասին հայտնում է TMZ-ը։
Հարսանիքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին՝ Լաս Վեգասի Wynn հյուրանոցում։ Հարսանիքի օրը պատահական չի ընտրվել։ Այն դերասանի հանգուցյալ հոր ծննդյան օրն է։
Ամուսնության արարողության ժամանակ աղջիկը կրել է ճապոնական կիմոնո, իսկ Քեյջը՝ սմոքինգ։ Ռիկոն վերցրել է ամուսնու ազգանունը։
Պարբերականի տվյալներով՝ Քեյջն իր նշանադրության մասին հայտարարել է անցյալ տարվա օգոստոսին։ Նա Շիբատային առաջարկություն է արել FaceTime-ի միջոցով, իսկ FedEx-ի միջոցով մատանին ուղարկել։