Գլենդելում ձերբակալվել է հայազգի Ալիսա Ենոքյանը
22-ամյա Ալիսա Ենոքյանը Հոլիվուդում ձերբակալվել էր Դիսնեյլենդի կեղծ տոմսեր վաճառելու համար և ահա նա կրկին ձերբակալվել է Գլենդելի ոստիկանություն կողմից, քանի որ հարվածել էր անվտանգության աշխատողին, ով փորձել էր նրան ձերբակալել, քանի որ նա խանութից փորձել էր թալանել ամերիկյան մի բրենդի քսուկ:
Դեպքը տեղի է ունեցել այս կիրակի օրը, երբ անվտանգության աշխատողը տեսախցիկով հետևելով՝ նկատել է, որ մի հաճախորդ իր պայուսակի մեջ է դրել 5 քսուկ և արագորեն փորձել լքել խանութը: Ոստիկանության աշխատակիցը փորձել է կանգնեցնել Ենոքյանին, սակայն նա երկու անգամ հարվածել է ոստիկանի դեմքին, որից հետո նա ձերբակալվել է:
Ոստիկանությունում նա բացատրել էլ, որ ոստիկանին հարվածել է, քանի որ ոստիկանը նրան ճանկռոտում էր և եթե նա պարկեշտ կերպով խնդրեր, որպեսզի ինքը վերադարձնի ապրանքը, ապա նա քսուկները կվերադարձներ խանութին:
Ենոքյանին ազատ են արձակել 20.000 ԱՄՆ դոլար գրավով: