«Շատ բարդ օրեր էին...». Դալիթան՝ կորոնավիրուսով վարակվելու եւ դրա պատճառով «Քավարան» սերիալում այլևս չնկարահանվելու մասին
Covid 19-ը չի շրջանցել նաեւ Դալիթային, որն օրերս է հաղթահարել վիրուսային փուլը: NEWS.am STYLE-ի հետ զրույցում երգչուհին պատմել է վարակի շրջանում իր ինքնազգացողության եւ կորոնավիրուսի պատճառով հայ-ամերիկյան՝ «Քավարան»/Purgatory սերիալի երկրորդ եթերաշրջանում չնկարահանվելու մասին:
«Շատ բարդ օրեր էին, քանի որ այդ վիճակում շատ թույլ ես զգում՝ ջերմության եւ այլ պատճառներով չունես ոչ մի բանի տրամադրություն, ի վիճակի չես զբաղվել ինչ-որ բանով։ Կուրսեցիներս, ընկերներս, ծանոթներս... բոլորն ինձ լավ էներգիա էին փոխանցում նամակներով, շնորհակալ եմ բոլոր- բոլորին՝ իրենց ուշադրության եւ բարեմաղթանքների համար։ Այդպես տրամադրությունս բարձրանում էր, ու օրն արագ էր անցնում։ Փառք Աստծո՝ հաղթահարեցի վիրուսը՝ բժշկի եւ բուժքույրի օգնությամբ։ Իսկ այդ ընթացքում հիմնականում զբաղվում էի դասերով եւ քննություններով»,-վերհիշեց նա:
Անդրադառնալով «Քավարան» սերիալի իր դերին եւ նկարահանումներին այլեւս չմասնակցելուն՝ Դալիթան նշեց.
«Ցավոք սրտի՝ covid-ի պատճառով չկարողացա շարունակել նկարահանումները հայ-ամերիկյան` «Purgatory» սերիալում։ Երկրորդ եթերաշրջանի նկարահնումները հետաձգվեցին անցյալ տարի` համավարակի պատճառով եւ նախատեսված էին վերսկսվել այս տարվա մարտին։ Երբ ինձ մոտ ախտանշաններ եղան, արդեն սերիալի նախապատրաստական աշխատանքներն սկսվել էին...»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: