ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին սահմանապահները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին սահմանապահները ռեկորդային թվով ներգաղթյալների են ձերբակալել, հաղորդում է Reuters-ը:
Գրեթե 100 000 ներգաղթյալ է ձերբակալվել փետրվարին: Այս մասին հայտնել են նախնական թվերին ծանոթ երկու աղբյուրներ:
Դա զգալիորեն շատ է հունվարին գրանցված ցուցանիշից, երբ սահմանին ձերբակալվել էր 78 000 մարդ:
Թվերը, որոնց մասին ավելի վաղ չի հաղորդվել, ցույց են տալիս հարավարեւմտյան սահմանին ներգաղթյալների աճող հոսքն այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ձգտում է չեղարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության որոշ սահմանափակող միջոցներ: