Նյու Յորքի օրեսնդիրները կողմ են քվեարկել նահանգապետին արտակարգ լիազորություններից զրկելուն
Նյու Յորքի օրեսնդիրները կողմ են քվեարկել նահանգապետ Էնդրյու Կուոմոյին արտակարգ լիազորություններից զրկելուն, հաղորդում է CNBC-ը:
Նահանգի ասամբլեան օրինագիծ է ընդունել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Սենատը հավանություն է տվել օրենքին 43-30 ձայներով:
Ավելի վաղ առաջարկվել է օրինագիծ ընդունել, որով Կուոմոն զրկվել է լիազորություններից կորոնավիրուսի հետ կապված նոր հրամաններ արձակելու հարցով, եւ միեւնույն ժամանակ թույլ է տալիս պահպանել գործող հրամաններ:
Կուոմոյի լիազորությունները սահմանափակելու փորձերը սկսել են ձեռնարկվել երկու խոշոր սկանդալի ֆոնին՝ վարչակազմի կողմից ծերանոցում կորոնավիրուսից մահվան դեպքերի թաքցնելուց եւ երեք կանանց մեղադրանքներից հետո այն մասին, որ նա սեռական ոտնձգություն է կատարել իրենց նկատմամբ: