«Բավարիա» - «Բորուսիա». Բուքմեյքերների կարծիքը
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կընդունի Դորտմունդի «Բորուսիային»:
Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Չեմպիոնների լիգայի հաղթողին, որի հաղթանակը գնահատվում է 1.61 գործակցով: «Բորուսիայի» հաղթանակը ստացել է 4.75 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.50:
«Բավարիա» - «Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա մարտի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:30-ին։ 23 խաղից հետո «Բավարիան» 52 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ դորտմունդցիները 39 միավորով 5-րդ տեղում են: