Ավտովթար Հրազդանում. բախվել են Opel Corsa-ն ու տեղի Ճանշինի ԳԱԶ 66-ը. կա վիրավոր
Կոտայքի մարզում մարտի 1-ին, ժամը 07։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ գազի գրասենյակի հարևանությամբ, բախվել են Հրազդանի բնակիչ՝ 22-ամյա Շմավոն Բարեղամյանի վարած Opel Corsa մակնիշի և Սոլակ գյուղի բնակիչ՝ 56-ամյա Նորիկ Ստեփանյանի վարած ԳԱԶ 66 մակնիշի ավտոմեեքնաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Շ. Բարեղամյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ն. Ստեփանյանն աշխատում է «Հրազդան Ճանշին»-ում։