Ռուսաստանն ու Ֆրանսիան մեկական դիվանագետ են գաղտնի արտաքսել․ Les Echos
Ռուսաստանն ու Ֆրանսիան 2020 թվականի վերջին գաղտնի մեկական դիվանագետ են արտաքսել, հայտնում է ֆրանսիական Les Echos-ը։
Պարբերականի հաղորդմամբ՝ Փարիզում Ռուսաստանի դեսպանատան տնտեսական բաժնի աշխատակցին կասկածել են լրտեսության համար և արտաքսել երկրից:
Ռուսաստանը հայելային միջոցներ է կիրառել և Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան տնտեսական բաժնից, իր հերթին, դիվանագետ է արտաքսել։
Փորձագետները Les Echos-ի հետ զրույցում ենթադրել են, որ դիվանագետների արտաքսման փաստը թաքցվել է, որպեսզի Ռուսաստանի և Ֆրանսիայի միջև առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի չլարվեն։
Ռուսաստանի ԱԳՆ-ն և Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։