Ներդրումային իմիտացիա. տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փորձագետները ոչ մեկ անգամ են զգուշացրել ՀՀ –ում հետպատերազմյան շրջանում ներդրումների իսպառ բացակայության մասին։ Հայտնի է, որ ներդրումները սիրում են կայունություն, կանխատեսելիություն և խաղաղություն, սակայն ներկայումս ՀՀ տնտեսական դաշտում առկա է կոլապս, իշխանություններն էլ երեք տարում ցույց են տվել, որ ծայրահեղ անկանխատեսելի են։
«Փաստ» թերթի տեղեկություններով, կառավարության՝ այս կամ այն տնտեսական կամ սոցիալական փաթեթների հետ կապված քննարկումներն ավելի շատ իմիտացիոն բնույթ են կրում, քանի որ բովանդակային առումով դրանք ուղղակի «ջուր» են։
Թերթի՝ կառավարության աղբյուրը փոխանցում է, որ տնտեսությունը «փրկելու» ֆոն ստեղծելու, քննադատության ալիքները մեղմելու և հանրության աչքին թոզ փչելու նպատակով իշխանությունները մի մեխանիզմ են մշակել, որ կարողանան այնպիսի տպավորություն ստեղծել, թե ինչ-ինչ ուղղություններով որոշակի քայլեր են իրականացվում։
Մասնավորաբար, նրանք փորձում են ամեն ջանք ներդնել առաջիկա գյուղատնտեսական տարուն ընդառաջ գյուղատնտեսական վարկերի որոշակի խմբաքանակ ապահովելու համար։ Այս մասով օրերս մի քանի տեսակոնֆերանսներ են իրականացվել , որոնց հիմնական նպատակն է Համաշխարհային բանկից ու ՎԶԵԲ-ից էժան վարկային փաթեթ պոկելը. մեր տեղեկություններով, որպես ոլորտային ներդրում, առաջ է քաշվում ջրամբարաշինության իդեան, ինչը, որոշ փորձագետների կարծիքով, աշխատող տարբերակ է։ Գոնե PR-ի տեսանկյունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: