Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ 2021»-ին
Համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանն 2021-ին չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից:
«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,-ասվում է հաղորդագրության տեքստում: