Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է քննարկել երկրի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռների չիրագործումը
Թուրքիայի իշխող դաշինքը չորեքշաբթի դեմ է քվեարկել քրդամետ ընդդիմադիր կուսակցության կողմից Թուրքիայի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների քնարկման հարցով խորհրդարանական նիստ գումարելու առաջարկին, հայտնում է Ahval–ը:
Դրան դեմ են արտահայտվել Թուրքիայի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժման կուսակցությունը»:
«Ժողովուրդների դեմորկրատական կուսակցության» փոխնախագահների կողմից Թուրքայի խորհրդարանի խոսնակի գրասենյակ ներկայացրած միջնորդագիրը մասնավորապես վերաբերում էր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին նախագահ Սելահաթթին Դեմիրթաշի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կայացված վճիռներին:
Դեկտեմբերին ՄԻԵԴ–ը որոշում էր կայացրել այն մասին, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակի 2016 թվականից անազատության մեջ գտնվող քուրդ քաղաքական գործչին։ ՄԻԵԴ-ի նման վճիռներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն անցյալում Թուրքիան բազմաթիվ առիթներով ձախողել է դրանց իրագործումը:
Խորհրդարանի խոսնակին հանձնված միջնորդագրում նշվում է նաև, որ Թուրքիայի կողմից դատարանի վճիռները կատարելուց հրաժարվելը երկրում իրավական ճգնաժամ է առաջացնում: