Սերբիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
56-ամյա Դրագան Ստոյկովիչը նշանակվել է Սերբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Սերբ մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարվա համար:
Նախկինում Ստոյկովիչը գլխավոր մարզիչ էր աշխատում չինական «Գուանչժոում» և ճապոնական «Նագոյա Գրամպուսում», որի հետ նվաճեց երկրի չեմպիոնի կոչումն ու Սուպերգավաթը: