Շոումեն Սերգեյ Սաֆրոնովը պատմել է ծանր հիվանդության մասին
Շոումեն Սերգեյ Սաֆրոնովը «НТВ»-ով հեռարձակվող Լերա Կուդրյավցեւայի «Գաղտնիք, որը միլիոն արժե» հաղորդման եթերում պատմել է ծանր հիվանդության մասին։
Նա ցույց է տվել կոկորդի հատվածում հայտնի սպին։ Նրա խոսքով՝ նախքան բժիշկներին դիմելն ինքը տանջվել է կոկորդում «գնդիկի» զգացման պատճառով, առաջանում էին շնչահեղձությոն եւ քրտնարտադրություն։
«Битвы экстрасенсов» հաղորդման նախկին վարողը նաեւ խոստովանել է, որ կոկորդի հատվածում կտրվածք են արել՝ անալիզների համար նմուշներ վերցնելու նպատակով, իսկ բուժական պրոցեդուրաներից հետո սիրտը խառնում է, եւ ինքը գլխապտույտ է զգում։
Ավելի վաղ «ТНТ»-ից «կաշառքի» համար հեռացված Սաֆրոնովն իր դեմ մեղադրանքները կեղծ էր անվանել։