Թոփ ձեռքբերում ամռանը․ ով կտեղափոխվի Բարսելոնա Լապորտայի ընտրվելու դեպքում
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Daily Mail-ի փոխանցմամբ՝ ակումբի նախագահի թեկնածու Ժոան Լապորտան խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում արգենտինացի հարձակվողը տեղափոխվելու է կատալոնական ակումբ։
Լապորտան ընտրվելու գլխավոր թեկնածուն է։ Նրա պնդմամբ՝ ակումբի ավագ Լիոնել Մեսսին չի մնա թիմում, եթե նա չընտրվի նախագահի պաշտոնում։
Ագուերոն ընկերական հարաբերություններ ունի Լիոնել Մեսսիի հետ։ Նրա տեղափոխությունը «Բարսելոնա» կարող է նպաստել Մեսսիի մնալուն։
Ագուերոյի պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Նա այլ ակումբ կարող է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։