«ՌԴ-ն Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է երկրի ներքին գործը». Զախարովա
Ռուսաստանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական իրադարձությունները հանրապետության ներքին գործն են, և Մոսկվան չի կարող այլ դիրքորոշում ունենալ այս հարցում:
Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Սա ինքնիշխան պետության ներքին գործն է, սա քաղաքական գործընթաց է այդ պետության մեջ, ուստի այլ գնահատականներ չեն կարող լինել», - ասել է Զախարովան: