Բաքվում ոստիկանները բերման են ենթարկել տակդիրով գառնուկին
Բաքվում հումորի տարօրինակ զգացումով մի քանի տղամարդիկ որոշել են զբոսանքի տանել տակդիրով գառնուկին եւ տեղի ունեցողը նկարահանել:
Որոշել են ու իրականացրել, իսկ տեսանյութը հրապարակել են համացանցում: Իրավապահ մարմիններում, սակայն, զվարճությանը կողմ չէին:
Երկրի ՆԳՆ մամուլի ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Էհսան Զահիդովը Report գործակալությանը հայտնել է, որ գառնուկին տակդիր հագցրած եւ նրան մայրաքաղաքի կետնրոնական փողոցներում զբոսանքի տարած անձինք ձերբակալվել են եւ բերման ենթարկվել ոստիկանական տեղամաս, փոխանցոփւմ է minval.az-ը:
Է. Զահիդովի խոսքով՝ ձերբակալվածների հետ անցկացվել է կանխարգելիչ զրույց, որից հետո նրանց բաց են թողել. «Նրանց պարզաբանվել է, որ մայրաքաղաքի կենտրոնում չի կարելի գառնուկի հետ զբոսնել: Նրանց նաեւ պարզաբանվել է, որ համավարակի շրջանում անթույլատրելի է գործողություններ կատարել, որոնք հանգեցնում են մարդկանց կուտակման»:
Նախօրեին Musavat.com պարբերականը տեսագրություն էր հրապարակել, թե ինչպես են երկու տղամարդ, գառնուկին տակդիր հագցրած, զբոսնել Բաքվի բուն կենտրոնում: