Նոր Զելանդիայի ափերի մոտ գիտնականները լուսարձակող շնաձկներ են հայտնաբերել
Նոր Զելանդիայի և Բելգիայի գիտնականները հայտնաբերել են շնաձկների, որոնք մթության մեջ լուսարձակում են: Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով Frontiers in Marine Science journal ամսագրում հրապարակված հոդվածը։
Գիտնականները Նոր Զելանդիայի մոտակայքում առաջին անգամ կենսալուսարձակում (բիոլյումինեսցենցիա, կենդանի օրգանիզմների լույս արձակելու հատկությունն է) են հայտնաբերել խորջրյա շնաձկների երեք տեսակների մոտ։
Հայտնաբերված ամենախոշոր շնաձկան երկարությունը կարող է հասնել մինչև 1,8 մետրի։ Բոլոր երեք տեսակներն էլ բնակվում են 200 մ-ից մինչև 1000 մ խորության վրա, որտեղ որսում են մանր ձկներ և խեցգետիններ։
Հետազոտողները դեռ չեն պարզել, թե խորջրյա շնաձկներին, որոնք գրեթե չունեն բնական թշնամիներ, ինչի համար է անհրաժեշտ է կենսալուսարձակման կարողությունը։ Առայժմ ենթադրվում է, որ գիշատիչներն իրենց լույսն օգտագործում են քողարկվելու, ինչպես նաև սնունդ որսալու համար։
Բելգիայի Catholique de Louvain համալսարանի և Նոր Զելանդիայի ջրային և մթնոլորտային հետազոտությունների ազգային ինստիտուտի հետազոտողները նաև հայտարարել են, որ ստացված արդյունքները մեծապես նպաստում են մոլորակի ամենաքիչ ուսումնասիրված էկոհամակարգերից մեկի բացահայտմանը։