Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Աշխարհահռչակ բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ:
Այդ մասին ֆուտբոլի արքան ինստագրամի իր էջում է հայտնել ու լուսանկար հրապարակել:
«Այսօր անմոռանալի օր է: Ես պատվաստվել եմ»,- գրել է Պելեն:
80-ամյա նախկին մարզիկը իր հետևորդներին կոչ է արել չմոռանալ, որ համավարակը շարունակում է կյանքեր խլել, ու հիշեցրել է հիգիենայի կանոններին հետևել շարունակելու անհրաժեշտության մասին:
«Սա կանցնի, եթե մենք մտածենք մտերիմների մասին և օգնենք միմյան»,- հորդորել է Պելեն: