ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը և մի քանի ակտիվիստներ հրավիրվել են Ոստիկանություն
Քիչ առաջ ծանուցմամբ ես և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մի քանի ակտիվիստներ հրավիրվել ենք ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Ոնց բացատրենք, որ մեր համար սա ոչ թե «ճնշումներ» են, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ»,- գրել է Մամիջանյանը: