Լավություն չես անում, չես անում. վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան. Տաքսի-Տաքսի (տեսանյութ)
ՏեսանյութերՏաքսի-Տաքսին հայկական երաժշտական կատակերգական բեմադրություն է, Խորհրդային Միության ժամանակվանից: Հեղինակն է' դրամատուրգ Ժիրայր Անանյանը, նրա "Տաքսի Տաքսին" բազմիցս բեմադրվել է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, անյպես էլ նրա սահմաններից դուրս: ԱՄՆ-ում բեմադրվել է առաջին անգամ Նշան Փառլաքյանի կողմից:
Այ մարդ, սրանց որտեղի՞ց են գտնում, խոսելիս՝ չեն նայում, նայելիս՝ չեն խոսում:
Լսիր, ա՛յ ընկերուհի, տես հայերեն քեզ ասացի ուֆ: Ու, Ֆ: Այո, այո:
Դե լավ, ինքը տեղում չէ, սեղանը հո տեղում է, դնեմ սեղանին ու գամ:
Տնաշենի աղջիկ... գործս ե՞րբ սկսեցի, որ վերջացնեմ:
Լավություն չես անում, չես անում. Վատություն ինչի՞ ես անում ընկեր Փիլոյան:
Իհարկե, դուք ցերեկը՝ կկռվեք, գիշերը՝ կհաշտվեք: Մեջտեղը էլի ես եմ վատամարդ դառնալու:
Ո՞վ է տեսել որ փեսան՝ զոքանչի համար նվեր առնի: