Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 360, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 172 816 է, մահվան դեպքերինը՝ 4021
Հայաստանում մարտի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 360 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 172 816-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3202 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 819 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4021-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 168 է, ընդհանուր առողջացածներինը՝ 163 906, փաստացի բուժվողներինը՝ 4889 (մեկ օրում ավելացել է 189-ով): Մեկ օրում արվել է 2526 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 739 116 թեստ: