Էրդողանն ու Մակրոնն առցանց բանակցություններ են վարել` քննարկելով տարածաշրջանային հարցեր
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարել առցանց ձևաչափով, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Մենք շատ լավ զրույց ունեցանք իմ ֆրանսիացի գործընկեր Մակրոնի հետ, քննարկեցինք երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային և միջազգային խնդիրները», - ասել է նա:
Էրդողանը նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են լուրջ ներդրում ունենալ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արևելք և Աֆրիկա ձգվող հսկայական տարածքում՝ անվտանգություն, կայունություն և խաղաղություն ապահովելու համար ներդրվող ջանքերում:
Թուրքիայի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Անկարան ու Փարիզը «համագործակցության լուրջ ներուժ» ունեն:
Էրդողանը նշել է նաև, որ Թուրքիան և Ֆրանսիան կարող են համատեղ քայլեր ձեռնարկել երկու երկրների և նրանց քաղաքացիների անվտանգությանն սպառնացող ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում: