Փաշինյանի հանրահավաքին մասնակիցներ ապահովողներից էր Նոյեմբերյանի ԲԿ աշխատակազմի ղեկավարը, որի պաշտոնը հատուկ իր համար է ստեղծվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 1-ին Երևանի Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցույցին մասնակիցների քանակն ապահովողներից էր Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը: Տավուշի մարզի ԲԿ-ներում աշխատակազմի ղեկավարի պաշտոն չկա, դա հատուկ ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի հետ քայլած Հ. Բեգլարյանին պաշտոնով ապահովելու համար:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության թղթակից, Ալավերդի քաղաքի բնակիչ Հրաչյա Պապինյանը սոցցանցի իր էջում նշել է, որ Նոյեմբերյան քաղաքի իր ընկերն իրեն հայտնել է, որ 2021 թ. մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար նոյեմբերյանցիներին 20 հազար դրամ են առաջարկել:
Հ. Պապինյանը չի նշել, թե ով է իրեն հայտնած, իր ընկեր նոյեմբերյանցին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Հայկանուշ Բեգլարյանը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ից 2019 թ. վարձակալությամբ ձեռք է բերել Նոյեմբերյանի ավոտոկայարանի շենքի տարածքը, վերանորոգել այն, այնտեղ հագուստի խանութ բացել:
Նոյեմբերյան քաղաքի և հարևան գյուղերի բնակիչները դժգոհում են, որ ավտոկայարանի սպասասրահն այլևս չկա, ամառվա շոգին և տեղումների ժամանակ ուղևորները պատսպարվելու տեղ չունեն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: